Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ԵԽԽՎ նախագահը Բաքվում, Թբիլիսիում և Երևանում

ԵԽԽՎ նախագահը Բաքվում, Թբիլիսիում և Երևանում
27.05.2013 | 15:05

Մայիսի 26-ին ժամանելով Բաքու` ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի, խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովի, մեջլիսի խմբակցությունների ղեկավարների, միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովների անդամների, հասարակական կազմակերպությունների անդամների հետ:

Մայիսի 28-29-ին ԵԽԽՎ նախագահը կլինի Թբիլիսիում, որտեղ նույնպես նախատեսված են արարողակարգային հանդիպումներ օրենսդիր ու գործադիր իշխանության ղեկավարների հետ:
Մայիսի 31-ին Ժան-Կլոդ Մինյոնը կժամանի Երևան, որտեղ կանցկացվի ԵԽԽՎ նախարարների մշտական կոմիտեի նիստ: Հայաստանն արդեն ստանձնել է ԵԽԽՎ նախարարների կոմիտեի նախագահությունը, որ տևելու է մինչև նոյեմբեր և փոխանցվելու է Ավստրիային: 2014-ի մայիսից ԵԽԽՎ նախարարների կոմիտեի նախագահությունը կստանձնի Ադրբեջանը:

Դիտվել է՝ 1363

Մեկնաբանություններ